Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 26-րդ կետերով,  «Պետական  ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով, մանկապարտեզի տեսակը կանոնադրությանը համապատասխանացնելու նպատակով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և  որոշման նախագծի  քվեարկության հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի ավագանին

որոշում  է`

1.«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ  առևտրային կազմակերպությունը վերանվանել  «Մեղրի համայնքի մանկապարտեզ»  համայնքային ոչ   առևտրային կազմակերպություն: 

 2.Հաստատել «Մեղրի համայնքի մանկապարտեզ»  համայնքային ոչ   առևտրային կազմակերպության կանոնադրությունը  նոր խմբագրությամբհամաձայն հավելված 1-ի:

 3.Հաստատել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ   առևտրային կազմակերպության  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և  պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  հավելված 2-ի:  

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner