Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Ժորա Արզումանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. մայիսի 27-ի N2750-Ֆ հայտը.
որոշում եմ՝
Անհատ ձեռնարկատեր Ժորա Արզումանյանին (գրանցման համարը՝ 79.00438) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով: