Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմեն Կարապետի Կարապետյանի ՝ համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 4650-Ք դիմումը.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող,Արմեն Կարապետի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,051 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N1111537, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0728-0004) բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք,Մեղրի քաղաք,Մտղապասի փողոց թիվ 2/4» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Կարապետի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: