Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 66-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19–Ի N13 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում   է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու   2017  թվականի հուլիսի 19-ի N13 արտահերթ  նիստի օրակարգը`   

1.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:

2.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր,  Վահրավար բնակավայրերում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:

5.Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի մարզի  Մեղրի  համայնքի  Վահրավար բնակավայրում սեփականության իրավունքով  հողամաս  ձեռք  բերելու  մասին:

6.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու  և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի  5-ի  N55-Ա  որոշման  1-ին և  4-րդ  կետերը  չեղյալ  ճանաչելու մասին:

8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին:

10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ18/07/2017 15:59
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner