Այսօր: Երկուշաբթի, 18 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 43-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ հոդվածի  1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի  1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝

                    

ՈՐՈՇՈՒՄԷ

 

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի Կարճևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի 1,35542 հեկտար հողամասը (սեփականության իրավունքի վկայական N29032017-09-0003, ծածկագիր՝ 09-051-0424-0006) փոխադրել գյուղատնտեսական հողամասերի կատեգորիա «բազմամյա տնկարկներ» գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:           


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner