Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի 21 հունվարի 2019թ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին>> N3-Ա որոշման 13.5.8 կետի ս/թ հոկտեմբերի 15-ին Մեղրիի համայնքապետարանում անց է կացվելու հատուկ տակտիկական ուսումնավարժություն /այսուհետ ՀՏՈՒ/ << ՈՒժեղ երկրաշարժի ժամանակ Մեղրի համայնքի և ԱԻ հանձնաժողովի ազդարարում և հավաք>> թեմայով: Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.

                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ստեղծել ուսումնավարժության ղեկավարման շտաբ հետևյալ կազմով.

1) ղեկավարման շտաբի պետ` Վանիկ Սարգսյան.

2) շտաբի պետի տեղակալ, պլանավորման գծով` Արտավազդ Արզումանյան.

3) գործնական միջոցառումների խմբի ղեկավար` Արթուր Հայրապետյան:

2.ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետին`

1)Ապահովել անցկացման փաստաթղթերի ժամանակին մշակումը և մինչև հոկտեմբերի 10-ը ներկայացնել իմ հաստատմանը.

2)Կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը համաձայն հաստատված օրացուցային պլանի.

3) Գործնական միջոցառման խմբի ղեկավարին` - ապահովել անվտանգության կանոնների պահպանումը մասնակիցների կողմից, կանոնների խախտման դեպքում անհապաղ դադարեցնել իրականացվող գործողությունները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.

4) ՈՒսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել ս/թ հոկտեմբերի 14-ին.

5)ՀՏՈՒ-ի անցկացումից 5-օրյա ժամկետում ներկայացնել արդյունքների ամփոփման արձանագրությունը:

3.Ուսումնավարժությունում ընդգրկել`

1)Մեղրիի համայնքապետարանի ղեկավար կազմին և ԱԻ հանձնաժողովին.

2)Մեղրի համայնքապետարանի կազմավորումների հրամանատարներին:

4.ՈՒսումնավարժության մասնակիցներին`

1) Համալրել անձնակազմը համապատասխան գույքով և հանդերձանքով.

2) Պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին.

3) Խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

5.Սույն որոշումը հայտարարել ըստ առնչության:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner