Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2018 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 1-ին կետով հաստատված  կարգի  23-րդ  կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 127 որոշումը և  2018թ-ի նոյեմբերի 5-ին կայացած աճուրդի թիվ 82/1 արձանագրությունը.

որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Նռնաձոր գյուղում գտնվող 0.36177 հա  գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ կորիզավոր հողատեսքը (ծածկագիր՝ 09-066-0136-0008) 167 144 /մեկ հարյուր վաթսունյոթ հազար հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Խաչիկ Չիչթյանին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: 

2. Օրենքով սահմանված կարգով  ապահովել  վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Մեղրիի   համայնքապետարանի  հ. 900305081367  հաշվարկային հաշվին:

3. Լիազորել Մեղրիի համայնքպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության  և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի/սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 

4. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում: 

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner