Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2020 թ.

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 51 որոշումը.              
                                                                          
                                                                             որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 0,32297 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0102-0026) արոտավայրը փոքր հիդրոէլեկտրոկայանի խողովակաշարի անցկացման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 20 տարի ժամկետով տրամադրել «Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի չափ:

2. Օրենքով սահմանված կարգով ապահովել տարեկան վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին:

3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner