Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼՎԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                  որոշում է՝

1.Հավանություն տալ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների աջակցություն փոքր բնակավայրերում» ծրագրի շրջանակներում «Քայլ առ քայլ» հիմնադրամի կողմից Ալվանք բնակավայրում ներդրված նախադպրոցական կրթության ծառայության այլընտրանքային մոդելի կիրառմանը:

2.Մեղրի համայնքի վարչական բյուջեում նախատեսել միջոցներ Ալվանք բնակավայրում նախադպրոցական կրթության ծառայության մատուցման հետ կապված պահպանման և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.31 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ01/02/2019 11:43
Վերջին անգամ խմբագրել է ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ19/02/2019 16:12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner