Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 փետրվարի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Ալյոշայի Հակոբյանի դիմումը (ծնված՝ 10.01.1961թ.): Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի 5-րդ փողոցի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տանը ամրակայված հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,05793 հա, որից 0,0472 հա մակերեսով հողամասը Սարգիս Հակոբյանի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01073 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Սարգիս Հակոբյանին որպես անհատույց սեփականություն:
   Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ- 117-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով՝

                                                                                             որոշում եմ՝

1. Վերականգնել Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի 5-րդ փողոցի թիվ 35 հասցեում գտնվող Սարգիս Ալյոշայի Հակոբյանի սեփականություն հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0472 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01073 հա հողամասի հողհատկացման հիմքերը, ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:

2. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4ea1c0a8-078f-4bc6-9377-45a08cf27364



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner