Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 փետրվարի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈւՄ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 11-ի N3-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախընտրական քարոզչությանը մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այսուհետ մասնակիցներ) քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը փակցնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը, բոլոր մասնակիցների համար ապահովելով հավասար հնարավորություններ (հավասար մակերես)՝
1)Գյուղ Կարճևան-Գյուղի հրապարակի հարևանությամբ գտնվող երեք բնակելի տների պատերը.
2)Գյուղ Լեհվազ- 1-ին փողոց 4 հասցեում գտնվող ավտոտնակի դիմային պատը.
3)Գյուղ Ալվանք- 1 տուն 4 հասցեում գտնվող բնակելի տան դեպի գյուղի կենտրոն նայող պատը.
4)Գյուղ Տաշտուն-գյուղի մշակույթի տան պատը.
5)Գյուղ Լիճք - գյուղի մշակույթի տան պատը.
6)Գյուղ Շվանիձոր-գյուղի մշակույթի տան պատը. 
7)Գյուղ Վարդանիձոր-գյուղի մշակույթի տան պատը, չգործող խանութի պատը.
8)Գյուղ Նռնաձոր-գյուղի կենտրոնում գտնվող երեք բնակելի տների պատերը. 
9)Քաղաք Ագարակ- Չարենցի 20, Չարենցի 21, Չարենցի 25, Չարենցի 28 բնակելի շենքերի  ճակատային պատը, Գարեգին Նժդեհի փողոցի լայնությամբ. 
10)Քաղաք Մեղրի- Զորավար Անդրանիկ փողոցի կամրջին հարող հենապատ, Գործարանային փողոցի սկզբնամասի հենապատ, Մելիք-Օհանջանյան փողոցի № 14 հասցեի հենապատ: 
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner