Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Արամ Բադալյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. մարտի 19-ի N892-Ֆ հայտը`
Անհատ ձեռնարկատեր Արամ Բադալյանին (գրանցման համարը՝ 79.00692) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մարտի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: