Հաշվի առնելով, որ Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղում գտնվող 0,03294 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետը.
որոշում եմ՝
1․ Փոխել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղում գտնվող 0,03294 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ հողեր» գործառնական նշանակության հողամասը, որպես բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղում գտնվող 0,03294 հա (կադաստրային ծածկագիր 09-029-0027-0002-ից) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 26,3 քմ ընդհանուր մակերեսով ծածկը դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ << Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Գուդեմնիս գյուղ, 3-րդ փողոց թիվ 10/3 >> հասցե:
3. ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Գուդեմնիս գյուղ, 3-րդ փողոց թիվ 10/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,03294 հա հողամասի վրա կառուցված 26,3 քմ ընդհանուր մակերեսով ինքնկամ կառույցը՝ ծածկը, համարել Մեղրի համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական։
4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:
6. Որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: