Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 11-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ կետով, «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի  1-ին կետով և 8-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N1918-Ն որոշումը, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N115 եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները՝կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի  ավագանին՝

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար, Լիճք և Կարճևան վարչական տարածքներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողամասերն պատակային նշանակության  հողամասերից /Արևիկ ազգային պարկ/՝ 0.13305 հեկտար /3 միավոր հողամաս/, համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության հողերից 0.53726 հեկտար և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 1.51668 հեկտար մակերեսներով հողամասերը (համաձայն հավելվածի) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր»  գործառնական նշանակությամբ ՝ջրատնտեսական օբյեկտների /ՕԿՋ-ներ, ջրընդունիչներ/ շահագործման համար:

2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ08/02/2017 15:47
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner