Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 01-ի թիվ 54 որոշումը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6/26 հասցեում գտնվող 23,53քմ մակերեսով անշարժ գույքը 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Կարո Ալեքսանյանին, սահմանելով տարեկան 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես հասարակական տարածք օգտագործելու նպատակով:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սահմանել, որ.
1)վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081102 հաշվարկային հաշվին.
2) վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.
3) վարձակալության իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է վարձակալության իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը: