Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ԺՈՐԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի կողմից 2024 թվականի   ապրիլի 11-ին հայտնաբերվել է  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Ժորա Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց  2-րդ փակուղի թիվ 8   հասցեում «Կցակառույց բնակելի սենյակի կառուցման»  համար  2023  թվականի մարտի   13-ին  տրված N 04 շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեր 1 (մեկ) տարվա ընթացքում, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:

Հայտնաբերված իրավախախտման փաստով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետի  և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ  հոդվածի պահանջների խախտման փաստով  հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 11։00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ժորա Միրզոյանը (հիմք՝ 11042024 թվականի փոստային անդորրագիր՝ ստացման վերաբերյալ հետադարձ հավաստմամբ), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության  հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է կայանալիք  վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին  շինարարության թույտվությունները, Ժորա Միրզոյանի դիմումը՝ շինարարության թույլտվության տալու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար ՄՄկրտչյանի 01․04․2024 թվականի թիվ 4158 զեկուցագիրը, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:

Շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 3668700 (երեք միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։


Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ Ժորա Միրզոյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքներն ավարտված չեն, որով թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերբերյալ» օրենսգրքի 1541
 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:


2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական  նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար։

«Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասի  համաձայն՝ Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:

 Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված  կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով,1541–րդ, 2191 -րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող Ժորա Միրզոյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541–րդ  հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 110661 (մեկ հարյուր տաս հազար վեց հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամի չափով:

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժորա Միրզոյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մանե Մելքումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8ff8bff5-839e-4355-a810-413233bd9d5a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner