Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11 որոշումը և 2019 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած աճուրդի թիվ 34/1 արձանագրությունը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Նռնաձոր գյուղի 1-ին փողոց 3-րդ փակուղի թիվ 11/11 գտնվող, 0.03789 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-066-0011-0007) 40 020 (քառասուն հազար քսան) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Թաթուլ Մելյանին՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը: