Համայնքի ղեկավարը ըստ բաժինների անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին:Առավել ուշադրություն դարձրեց համայնքում տեղական տուրքերի,վճարների,հողի,գույքահարկի հավաքագրման գործընթացին և հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ: : Առավել մոտիկից ծանոթանալով առկա հիմնախնդիրներին համայնքի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց բաժինների պետերին:
Հանձնարարվեց կրթության բնագավառը համակարգող պատասխանատուներին ապահովել Հանքավանի <<Հասմիկ>>առողջարանային ճամբար մեկնող երեխաների հավաքագրման և փոխադրման հետ կապված խնդիրների լուծումը:
Այնուհետև նա ներկաներին տեղեկացրեց,որ առաջիկայում սպասվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի այցը Սյունիքի մարզ ,ինչպես նաև Մեղրի համայնք,որի հետ կապված աշխատակազմին և ՀՈԱԿ-ների տնօրեններին համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ: |