Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
03/11/2017
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

Նոյեմբերի 2-ին Մեղրի համայնքում պաշտոնապես բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը (ՔՍԳ):


Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության  եւ զարգացման դաշնային  նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ:


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա.Գիլոյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը (ուղիղ հեռարձակմամբ), ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆեր, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Ս.Հովհաննիսյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:


Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը ներկայացրեց գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունները. «Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվել է Մեղրիի համայնքապետարանի կողմից  հանրությանը մատուցվող ծառայությունները պարզեցնելու եւ դյուրացնելու նպատակով, եւ ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շնորհիվ բարձրորակ ու համաչափ ծառայություններ ստանալու համար ինչպես քաղաքացիների, այնպես էլ տեղումէ բնակավայրում՝ խնայելով ձեր ժամանակը: Քաղաքացին կարող է առցանց հետեւել տեղական ինքնակառավարման գործունեությանը, դիմումի ընթացքին, ստանալ տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, մասնակցել առաջնահերթությունների քննարկմանը»:


Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն  քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները:


Քաղաքացիներ սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը  «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:


Պաշտոնական արարողությանը հաջորդեց հյուրասիրությունը եւ պատվավոր հյուրերին հանձնվեցին Մեղրու մրգերից պատրաստված անուշեղեն:


Քաղաքացիներ սպասարկման գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն կներկայացնենք հաջորդիվ:

Սյունյաց երկիր
http://syuniacyerkir.am/news_view.php?post_id=16114

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner