Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
29/12/2017
Պոլիմետալն ու Մեղրի համայնքը կնքեցին սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ‹‹Պոլիմետալ›› խմբի մեջ մտնող ‹‹Լիճքվազ›› ՓԲ ընկերության և Մեղրի համայնքի միջև կնքվեց Սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր: Մեղրի համայնքի անունից համաձայնագիրը ստորագրեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ‹‹Լիճքվազ›› ՓԲ ընկերության անունից `գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը: Համաձայնագիրը մշակվել է Մեղրի համայնքի ղեկավարության հետ համատեղ, համայնքին սոցիալական աջակցության ցուցաբերման ‹‹Պոլիմետալ›› խմբի սահմանած առաջնահերթությունների հիման վրա: Ընկերության գլխավոր տնօրեն Դ. Ուշկովը իր խոսքում շնորհակալության հետ մեկտեղ, հույս հայտնեց հետագա համագործակցության ընլայնման համար, նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը: Համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը նշեց.‹‹ Այսօրվա համաձայնագիրը շատ կարևոր է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման առումով և ինչպես նշեց պրն. Ուշկովը, նոր իմպուլս կհաղորդի համայնքի զարգացմանը: Ովքեր փոքրիշատե ծանոթ են ‹‹Պոլիմետալ›› ընկերության ծավալած գործունեությանը, հանքարդյունաբերության պատմությանը, կարող են վստահաբար փաստել, որ այն հանդիասնում է աշխարհում խոշոր արտադրողներից մեկը, և մենք ուրախ ենք նման ծանրակշիռ ընկերության հետ համագործակցել: Այսօրվա համաձայնագիրը մեր ընթացիկ բոլոր ծրագրերի լուրջ բաղադրիչներից է և մեծ հույսեր է տալիս հետագայի համար››: Հիշեցնենք, որ 2016 թվականին Մեղրի համայնքին Ընկերության օժանդակության ֆինանսական ծավալները կազմել են ավելի քան 13 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես` համայնքին նվիրաբերվել է նոր աղբատար մեքենա: Համաձայնագրի շրջանակներում 2017-2018թթ. ընթացքում Մեղրի համայնքում կներդրվի 36 մլն ՀՀ դրամ: Այդ միջոցներով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում կկառուցվի մանկապարտեզ: Վարդանիձորում մանկապարտեզի կառուցման ծրագիրը ընդգրկված էր նաև Մեղրի համայնքի զարգացման հնգամյա ծրագրում: Գյուղում զրոյից յոթ տարեկան երեխաների թիվը հասնում է 20-ի, որոնցից հինգը հաճախում է հարևան Լեհվազ գյուղի մանկապարտեզ: Վարդանիձորում կառուցվող մանկապարտեզը հանդիսանալու է ‹‹Մեղրի համայնքային մանկապարտեզ›› ՀՈԱԿ-ի մասնաճուղ:

slaq.am
http://www.slaq.am/arm/news/1149641

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner