Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
05/03/2018
Մեղրիում զարկ է տրվում պատմական զբոսաշրջության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «փոքր թաղում» նախատեսվում է պատմամշակութային արգելոց կառուցել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Ինչպես ամբողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ Մեղրիում զբոսաշրջության խթանիչ ուժ են հանդիսանում մեր պատմամշակութային հուշարձանները։ Մենք այստեղ միջնադարյան և վաղ միջնադարյան ժառանգություն ունենք։ Շվանիձոր, Ալվանք, Մեղրի համայնքներում կան միջնադարյան եկեղեցիներ։ Ներկայումս Մեղրիի երկու եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Մեկն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորման և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության շնորհիվ, իսկ մյուսը՝ ֆրանսիական «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից։ Մեղրու փոքր թաղում Իզմիրլյան հիմնադրամը խոշոր ծրագիր է իրականացնում՝ արդեն մեկնարկի փուլում ենք։ Պատմամշակութային տուրիզմի զարգացման առումով շատ խոշոր ներդրումներ են իրականացվում։ Նախատեսվում է Մեղրիի «փոքր թաղում. պատմամշակութային արգելոց կառուցել և զարգացնել պատմական տուրիզմը»,- ընդգծեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Մեղրի այցելող զբոսաշրջիկները՝ մուտք գործելով այդ տարածք, հնարավորություն կունենան զգալ 100 տարի առաջվա Մեղրիի շունչը և ծանոթանալ բնակիչների նիստուկացին։

«Երկար տարիներ առաջ Մեղրին շատ զարգացած է եղել, և այստեղ է եղել Հայաստանի առաջին դաշնամուրը՝ Մելիք-Օհանջանյանների տանը»,- նշեց համայնքի ղեկավարը և հավելեց, որ զբոսաշրջության զարգացման ավելի մեծ ներուժը կապված է Իրանի Իսլամական Հանրապետության հարևանությամբ գտնվելու հետ։

Նրա խոսքով՝ քանի որ խոշոր տուրիստական հոսքը Իրանից Հայաստան իրականցվում է Մեղրիի տարածքով, պետք է զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի միայն տարանցիկ հատված չլինի։

«Վիզաների ազատականացման և մաքսային ընթացակարգերի պարզեցման շնորհիվ այսօր ավելի է մեծացել հոսքը և աճ ենք նկատում։ Մեր հարևան պետությունից մենք զբոսաշրջիկների մեծ ներհոսք ենք ակնկալում»,- շեշտեց Մխիթար Զաքարյանը։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք աշխատում են բոլոր մանրուքների վրա, օրինակ՝ քայլեր են ձեռնարկել, որ տարածքում գտնվող ռեստորանների մենյուներում, հայերենից բացի, պարսկերեն նույնպես գրված լինի։

Զաքարյանի կարծիքով՝ 1-2 տարի հետո այս հարթության վրա արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։  

armenpress
https://armenpress.am/arm/news/924891/mexrium-zark-e-trvum-patmakan-zbosashrjutyan-zargacmany.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner