Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/10/2017
Մեղրի համայնքի անապահով ընտանիքների 45 երեխաներ ստացան դպրոցական պարագաներ

Օգնի՛ր, որ փոխես

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Մեղրի համայնքի տարբեր բնակավայրերի անապահով ընտանիքների 45 երեխաներ օրերս ստացան դպրոցական հագուստ,պայուսակ, կոշիկներ, սպորտային կոշիկներ, գրենական պիտույքներ:

Այս ծրագրի նպատակն է օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին և աշխատանք տանել այն ուղղությամբ, որ ժամանակի ընթացքում կարիքավորն ինքը կարողանա բավարարել սեփական պահանջմունքները, դուրս գա խնդրողի դերից, ունենա բարեկեցիկ կյանքով ապրելու իրական հույս։ Ծրագրի աջակցության շրջանակը լայն է՝ զարգացման ծրագրերի խթանում, հագուստի օգնություն, սննդօգնություն, կրթություն, առողջապահություն, սոցիալ-հոգեբանություն, գյուղատնտեսություն, շինարարություն:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահը Բարույր Ջամբազյան է: Մեղրի համայնքում անապահով ընտանիքների հետ տարվող աշխատանքերը համակարգեց հիմնադրամի աշխատակից, թարգմանչուհի Եղիսաբեթ Արզումանյանը: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում նա ներկայացրեց ծրագրի նպատակը, գործունեությունը և նշեց, որ այն շարունակական է լինելու, քանի որ նախորդ փորձերը հաջողված ու արդյունաավետ են եղել:

Համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ անապահով ընտանիքների կողքին գտնվելու, սոցիալական բեռը թեթևացնելուն միտված քայլերի կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք և համագործակցության շրջանակի ընդլայնում: Շնորհակալագիրը հանձնվեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Եղ. Արզումանյանին:

slaq.am
http://www.slaq.am/arm/news/1208805/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner