Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
19/01/2017
Մոտ 400 մլն դոլար՝ 10 տարում. Սյունիքում ստեղծվելիք տնտեսական գոտու ծրագրի մանրամասները

Հայաստանի կառավարությունը ծրագրել է Իրանի հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել։ Ըստ ծրագրերի՝ այն պետք է հիմնվի ՀՀ Սյունիքի մարզում։ Թե երբ ԱՏԳ-ն վերջնականապես պատրաստ կլինի և կսկսի գործել, դեռևս հստակ հայտնի չէ, քանի որ ամեն ինչ բանակցությունների փուլում է։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի, հավաստիացնում է, որ ծրագիրը թղթի վրա չի մնալու։ Նախարարությունը հույս ունի, որ նշված ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարեվերջ։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նախարարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը, ներկայացրեց, թե ինչիպիսին պետք է լինի Սյունիքում հիմնվելիք ազատ տնտեսական գոտին՝ ըստ իրենց ծրագրածի։ Այն պետք է գործի Ագարակ քաղաքում։ Սկզբնապես զբաղեցնի 10-15 հա տարածք՝ ունենալով ընդայնման հավելյալ հնարավորություն։ Տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության ծախսերը, ըստ նախարարության հաշվարկների, 10 տարվա կտրվածքով կարժենա շուրջ 32 մլն ԱՄՆ դոլար, որում ներառված են և կապիտալ ներդրումները, և ընթացիկ ծախսերը։ Ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում ԱՏԳ-ի կազմակերպիչ հանդիսացող ընկերության հասույթը կկազմի շուրջ 52 մլն դոլար, իսկ հիմնական աշխատատեղերի քանակը՝ 60-70։ Իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում այս գոտում կընդգրկվի 100-120 ընկերություն, տարեկան միջին արտահանումների ծավալը կկազմի 80-100 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում նույն գոտում կստեղծվեն 2500 և ավելի աշխատատեղեր։ Իսկ համախառն ներդրումները կկազմեն 350-400 մլն ԱՄՆ դոլար։ Շեշտենք՝ այս ամենը 10 տարվա ընթացքում։

hetq.am
http://hetq.am/arm/news/74817/mot-400-mln-dolar-10-tarum-syuniqum-stextsveliq-tntesakan-gotu-tsragri-manramasnery.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner