Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/09/2017
Մխիթար Զաքարյանն ներկա է գտնվել ԻԻՀ Նորդուզի մաքսակետում կազմակերպված նռան ու թզի հինգերորդ փառատոնին

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր` սեպտեմբերի 17-ին, ներկա է գտնվել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզի մաքսակետում կազմակերպված նռան ու թզի հինգերորդ փառատոնին: Մ. Զաքարյանը բերքի ցուցադրությանն ու փառատոնին մասնակցել է «Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղիի հրավերով: Միջոցառումը մեկնարկվել է ժամը 10:00-ին և տևել երեք ժամ: Անվանական տաղավարներով ներկայացվել են մրգեր, գյուղմթերք և անուշեղեն. ցուցադրումն ուղեկցվել է երգ ու երաժշտությամբ, իսկ ավարտին հանձնվել են պատվոգրեր` գյուղատնտեսության մեջ հաջողություն հասած այգեգործներին:

slaq.am
http://www.slaq.am/arm/news/1200787/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner