Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Թագուհի Հայկազի Բաբայանի՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալին ուղղած 2024 թվականի ապրիլի 23-ի N 1809 -Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թագուհի Հայկազի Բաբայանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Նռնաձոր գյուղ, 1-ին փողոց 21 հասցեում (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 03.07.2023 թվականի «Հասցե տրամադրելու մասին» N517-Ա որոշում) բնակելի տան կառուցման աշխատանքների համար:
2.Թագուհի Հայկազի Բաբայանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: