Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեղրի համայնքում Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և աշխատակիցներին պարգևատրել շնորհակալագրերով.
1)Զարուհի Ռադիկի Բարսեղյանին - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար,
2)Ռոբերտ Սոսի Քոչարյանին - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամների թողարկման մասնագետ,
3)Արա Գրիգորի Հայրապետյանին - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆիզիկական անվտանգության ծառայության ավագ տեսուչ,
4)Արաքս Արարատի Մանուչարյանին - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կրթման ու ներառման բաժնի պետ:
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: