Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մարինե Սերոժի Կարապետյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի ապրիլի 25-ի թիվ 1828-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող` Մարինե Սերոժի Կարապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-037-0021-0006 կադաստրային ծածկագրով 0.03 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1104449) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 3-րդ փողոց, 54/1» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999DSBQLRS):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: