Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով ՝ Գարիկ Պետրոսի Բարեղամյանի հայտը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 16-ի N 1746-Պ).
որոշում եմ՝
1.Տալ Գարիկ Պետրոսի Բարեղամյանին ՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 27/13 հասցեում առևտրի սրահի կառուցման համար շինարարության թույլտվություն (N 07 շինարարության թույլտվությունը կցվում է ):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք: