Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2017 թվականի N 40-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի  առաջին  մասի  29-րդ  կետով,  Հայաստանի  Հանրապետության կառավարության  2011  թվականի  դեկտեմբերի 29-ի  N1918-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  3-րդ հոդվածի  1-ին կետով,  հիմք ընդունելով  ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի  թիվ 599  որոշմամբ  ստեղծված  հողերի  օգտագործման  ժամանակավոր սխեմաների համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի  14.04.2017թ.   N34 դրական եզրակացությունը,  համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ  արդյունքները`  կողմ-9,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                              որոշում   է`

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսք նշանակության 0,10831 հեկտար  /ծածկագիր՝ 09-092-0313-0006/ հողամասը (համաձայն հավելվածի) փոխադրել բնակավայրերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության՝ նոր մանկապարտեզի շենք կառուցելու համար:

2. Համայնքի ղեկավարին ձեռնարկել սույն որոշումից բխողա նհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner