Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 18-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշումները, <<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերության` համայնքի ղեկավարին ներկայացրած 2020 թվականի մարտի 04-ի N777-Տ հայտը.
որոշում եմ՝
1.Բավարարել <<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերության (իրավաբանական հասցե` ՀՀ քաղաք Երևան,Նալբանդյան փողոց թիվ 48, ՀՎՀՀ 01500362) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 76 հասցեում 4,8 ք.մ. այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու նպատակով ներկայացված հայտը:
2.<<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայքնապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 86 400 (ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար: