Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերին տրամադրել՝
1) 0,1729 հա բնակավայրերի նշանակության հողամասին (կադաստրային ծածկագրեր՝ 09-066-0012-0014 և 09-066-0012-0015)՝ <<Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ Նռնաձոր, 1-ին փողոց, թիվ 23/14>> հասցե.
2) 0,09634 հա բնակավայրերի նշանակության հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-066-0009-0001-ից)՝ <<Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ Նռնաձոր, 1-ին փողոց թիվ 9/7>> հասցե.
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: