Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Կապանի համայնքապետարանի` ի դեմս համայնքի ղեկավար Գ. Փարսյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 21-ի N1970-Տ)`
որոշում եմ՝
1.Կապանի համայնքապետարանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք Փարամազի փողոցի թիվ 32 շենքի հարևանությամբ տաղավարի կառուցման համար:
2.Կապանի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: