Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N 2-Ն որոշումը.
որոշում եմ՝
1.<<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման տարածքային փուլում բարձր արդյունքներ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թ-ի բյուջեի «Հանգիստ,մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» (08-06-01-51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» (4727) հոդվածից 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Մեղրի համայնքի Մեղրիի թիվ 1 դպրոցի մարզիչ Իշխան Ավետիքի Միրզոյանին:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա: