Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ստելլա Պետրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N3762 դիմումը.
որոշում եմ ՝
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Շինարարներ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը և տրամադրել՝ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Շինարարներ փողոց թիվ 9/1 հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ստելլա Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: