Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի հայտը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի N 3284-Պ)
որոշում եմ ՝
1.Տալ Մեղրիի համայնքապետարանին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 5 հասցեում <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին պատկանող շենքի վերանորոգման աշխատանքների համար թիվ 14 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք: