Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գրիշա Օնիկի Վարդանյանի համայնքի ղեկավարին ուղղած՝ 2020 թվականի մարտի 18-ի N 962-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 19/2 Բ հասցեում գտնվող, Գրիշա Օնիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N1348669 վկայական) անշարժ գույքը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք,Կոմիտասի փողոց թիվ 19/2 » հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գրիշա Օնիկի Վարդանյանին իրազեկելու հաջորդող օրվանից: