Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռաֆիկ Առաքելյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի ապրիլի 18-ի N 1431 դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, Ռաֆիկ Բագրատի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N1166339 վկայական ) 0,076 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մտղապաս թաղամաս թիվ 26/18» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: