Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.05.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ. շնորհավորում եմ տարբեր սերունդներ ներկայացնող ու տարբեր պատերազմների վետերաններին, որոնք միավորում են մեր հաղթանակները:Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է: Մեծ է հայ ժողովրդի ներդրումն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի, բռնության և այլատյացության դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին։Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի ... Մանրամասն
14.05.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՈՒՔՈՎ ՈՒ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Քաղաքային բնականոն կյանքից տարբեր էր այսօրվա լուսաբացը։ Հայաստանում և Արցախում նշում ենք հաղթանակի և խաղաղության տոնը կամ ինչպես ընդունված է ասել՝ մայիսյան եռատոնը։Ուսադիրներ, եռագույն, սպայական զգոն ու հպարտ հայացքներ, մանկան ժպիտ ու ծաղիկներով էր լցված Ագարակի հրապարակը։Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, համայնքապետարանի աշխատակազմը Մեղրի քաղաքում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշակոթողին կատարեց ծաղկադրում, ապա Ագարակ քաղաքում շտապեցին ընդունել ու ողջունել հյուրերին՝ ՀՀ ԶՈւ 4֊րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ֊մայոր Վալերի Քոչարյանին, Սյունիքի մարզպետ, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ Հունան Պողոսյանին, ՌԴ սահմանապահ N զորամասի հրամկազմին, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը։ ... Մանրամասն
14.05.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱԼՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ և ԴՊՐՈՑԻ 30֊ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը մայիսի 11-ին, ներկա գտնվեց Ալվանք գյուղի վերաբնակեցման և դպրոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Գյուղում ուրախ և տոնական տրամադրություն էր։ Հյուրերի շարքում էին ՀՈԱԿ֊ի, դպրոցների, տարբեր կազմակերպությունների, հիմնարկների տնօրեններ, տարածաշրջանի հոգևոր հովիվը, հյուրեր, Ալվանքի բնակիչներ։ Պաշտոնական մասը տեղի ունեցավ գյուղի դպրոցում: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Վերա Սևումյանը: Մասնակիցներին ողջունեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսխորհրդի նախագահ Գ.Մուրադյանը և դպրոցին հանձնեց քոլեջի ուսանողների պատրաստած նվերները՝ 30 գեղանկարներ և ուսանող քանդակագործ Ալիսա Դանիելյանի «Նռանե» քանդակը՝ տարածաշրջանի խորհրդանիշ ... Մանրամասն
07.05.19 ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՆՇԵՆՔ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Տեղեկացվում է, որ Մայիսի 9-ին ՝ Հաղթանակի և խաղաղության եռատոնի օրը, Մեղրի քաղաքի չինարիների պուրակի Մեծ հայրենականում զոհվածների հուշակոթողին ծաղկեդրումը կկատարվի մայիսի 9-ին ժամը 9:30-ին, իսկ Ագարակ քաղաքի զոհվածների հուշակոթողին՝ ժամը 10:30-ին:
Համայնքային տոնական միջոցառումը Ագարակ քաղաքում կմեկնարկվի ժամը 11-00-ին:
Գեղարվեստական կատարումներին կհաջորդի զինվորական հնարքների ցուցադրումը:
Եկեք միասին նշենք մեր հաղթանակների եռատոնը:

06.05.19 ՕՐԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՌՆԱՁՈՐՈՒՄ
Մայիսի 4֊ին, սահմանամերձ Նռնաձոր բնակավայրում էր «Արևիք» արվեստի դպրոցը՝ իր համերգային նրբաճաշակ համարներով։ Ելույթ ունեցան դպրոցի ազգային, փողային նվագարանների համույթը, «Արփի» և «Խաչ֊Ման» պարային համույթները։ Համայնքի գյուղական բնակավայրերով շրջելու և ելույթներ ունենալու գաղափարը Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանինն է՝ համատեղությամբ ու ծրագրային մշակմամբ արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Մարկոսյանի։Մոտ երկու ժամ տևած միջոցառումը գյուղացիներին կտրեց առօրյա հոգսերից, փոքրիկների մոտ արթնացրեց հետաքրքրություն ու ցանկություն արվեստի դպրոցի որևէ բնագավառում դրսևորվելու համար։Հաջորդ ելույթը նախատեսվում է Ալվանքում։Արվեստի դպրոցի կոլեկտիվի կողմից Նռնաձորի դպրոցին ... Մանրամասն
03.05.19 ՄԵՂՐԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ 3-ՐԴ ՓՈՒԼԻՆ

Այսօր՝ մայիսի 3-ին, Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի ուղեցավ «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» հանրապետական սպորտլանդիայի երկրորդ փուլը: Մրցույթին մասնակցում էին Մեղրիի, Ագարակի և Լեհվազի մանկապարտեզների սաները: Մեղրիի մանկապարտեզի թիմը հաղթեց մրցակիցներին և հնարավորություն ստացավ մասնակցելու 3-րդ մարզային փուլին:

Աղբյուրը՝ meghrinews

25.04.19 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ» ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԾՐԱԳԻՐՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ» ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, 27.04.2019, Կապան ✅Ժամը 10:00-ին՝ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆՎազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի (Ա. Մանուկյան 1)✅Ժամը 11:00-ին՝ «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ». ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԿապանի համայնքապետարանին հարակից այգի (Ա. Մանուկյան 5)✅Ժամը 12:45-ին՝ ՆԱՐԴՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԿապանի համայնքապետարանին հարակից այգի կամ Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգի✅Ժամը 13:00-ին՝ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՐՈՍԱՎԱԶՔԵրթուղի՝ «Դարիստ» հյուրանոց - կենտրոնական խաչմերուկ - Ա․ Մանուկյան փողոց - «Շարմ» առևտրի կենտրոն - Հ. Ավետիսյան խաչմերուկ - «Դարիստ» հյուրանոց✅Ժամը 13:30-ին՝ «ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԴԻՄԱՆԿԱՐ» ... Մանրամասն
25.04.19 «ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ, ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ»: ԳևՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Մեղրի համայքնում էր ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որը նաև չեմպիոնի անձնական մարզիչն է:Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի և Ագարակի պատանի ըմբշամարտիկների մարզիչ Յու. Ավետիսյանի նախաձեռնությամբ Գ. Ալեքսանյանը Ագարակի միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ դպրոցականների և նրանց ծնողների հետ:Հանդիպման հիմնական նպատակը երեխաների դաստիարակության մեջ սպորտի դերի, ըմբշամարտի գաղտնիքների, ճիշտ հիգիենայի, մարզիչ-ծնող հարաբերությունների մասին էր: Գ. Ալեքսանյանը նշեց, որ առավել շատ և համակողմանի է պատկերացնում մարզիկի, ըմբշամաիտիկի աշխարհը, ծնողների մտահոգությունները, քանի որ և́ ծնող է, և́ մարզիկ: Կարևորեց հաջողության հասնելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner