Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2215
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.12.19 ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Մեղրիի համայնքապետարանի ավագանիների նիստերի դահլիճում կայացավ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը:Հանրային լսման մասին իրազեկումն ապահովված է եղել օրենքով սահմանված կարգով: Հանդիպմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակիցներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ և աշխատակիցներ, բնակիչներ:Քննարկումը ողջույնի խոսքով բացեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Նա անդրադարձ կատարեց համայնքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերին, դրանց կատարմանը, ֆինանսական ազբյուրներին, խոսեց 2020 թվականին նախատեսած ծրագրերի մասին, ապա բյուջեի նախագծի. «Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք ... Մանրամասն
18.12.19 ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ։ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր՝ դեկտեմբերի 17֊ին, անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն համայնքի մշակութային կյանքի պատասխանատուների մասնակցությամբ։ Ներկա էին ՀՈԱԿ֊ների տնօրեններ, աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ և կազմակերպիչներ։Օրակարգում ընդգրկված էր երկու հարց.1.Համայնքում մշակութային կյանքի վերափոխմանն ու առողջացմանն ուղղված ռազմավարություն, ծրագրերի քննարկում։2. Կադրային փոփոխություններ։Ամփոփելով և վերլուծելով համայնքի անցած տարիների ունեցած հաջողությունները և առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ այն է աղբահանություն, ներհամայնքային տրանսպորտային կապի անխափան գործարկում, համայնքապետը նշեց, որ հերթը հասել է մշակութային կյանքի վերափոխմանն ուղղված քայլերին։ Մեղրի համայնքի ... Մանրամասն
09.12.19 Մասնակցիր համայնքի ամանորյա հարդարմանը

Մեղրիի համայնքապետարանը խնդրում է Մեղրի համայնքի այն բնակիչներին , ովքեր կարող են աջակցել համայնքի բնակավայրերին  տոնական տեսք հաղորդելու ձևավորման աշխատանքներին , առաջարկելու գեղեցիկ ու նորաոճ լուծումներ, ունեն հետաքրքիր գաղափարներ  և  շնորհալի ձեռքեր, դիմել Մեղրիի համայնքապետարանի մշակույթի գծով մասնագետին:

Կոչ ենք անում համայնքի բոլոր հիմնարկ- ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին, անհատ ձեռներեցներին, բանկերին ` ակտիվորեն մասնակցելու համայնքին ամանորյա տոնական շունչ հաղորդելու և իրենց հարակից տարածքները ձևավորելու աշխատանքներին:

09.12.19 Մ Ր Ց ՈՒ Յ Թ

Մեղրիի համայնքապետարանն Ամանորի տոներին ընդառաջ համայնքի բոլոր բնակավայրերում հայտարարում է մրցույթ հետևյալ անվանակարգերով.
1. <<Լավագույն զարդարված բակ>>
2.<<Լավագույն զարդարված մուտք>>
3.<< Լավագույն զարդարված առևտրի սրահ>> /արտաքին տեսք/
4. <<Լավագույն զարդարված հիմնարկ>> /արտաքին տեսք/
5. <<Լավագույն զարդարված բնակարան, առանձնատուն>> /արտաքին տեսք/
Հաղթողները կխրախուսվեն 

01.10.19 ՏԻԳՐԱՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ ԳՐԱՆՑԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 26֊ից 29֊ը Վրաստանի Ամբրալաուրի քաղաքում կայացավ ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գուրամ Սահարաձեի անվան մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան 280 ըմբիշ։
Մրցաշարին մասնակցեց նաև 42 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը՝ Տիգրան Բունիաթյանը, որը չորս տպավորիչ հաղթանակ տանելով և հակառակորդին ոչ մի միավոր չզիջելով, գոտեմարտն ավարտեց բացարձակ առավելությամբ։
Մարզիչ՝ ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Յու. Ավետիսյան։
Մեղրիի համայնքապետարանը շնորհավորում է Տիգրանին և մարզչին՝ մաղթելով մարզական նոր հաջողություններ և տպավորիչ հաղթանակներ։

26.09.19 ԱԼՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԱՍԱՐՔ։ ՓՈՔՐԻԿ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԷՐ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը սեպտեմբերի 25֊ին, Ալվանք բնակավայրում մասնակցել է դպրոցական փոքրիկ միջոցառմանը՝ նվիրված դպրոցում նոր՝ Տարզան տեսակի մարզասարքի բացմանը։ Այն ձեռք է բերվել համատեղ միջոցներով՝ «Համայնք» ակումբը համայնքի համար» ծրագրի շրջանակներում։Տնօրեն Վ. Սևումյանը նշեց, որ երեխաները չունեին մարզվելու որևէ ժամանակակից սարքավորումներ, բացօթյա մարզական միջոցառումների որևէ հնարավորություն։Իսկ նոր մարզասարքը կնպաստի երեխաների ֆիզիկական պատրաստվածությանը, հագեցած կդարձնի ֆիզկուլտուրայի դասաժամերը։Նախատեսված է 5֊12 տ. երեխաներր համար։Տնօրենը նախաձեռնությունը կյանքի կոչելու համար շնորհակալական խոսք հայտնեց «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ֊ին, համայնքի ... Մանրամասն
23.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՌՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ. ԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ
Այսօր իրապես տոնական տրամադրություն էր սահմանամերձ Նռնաձորում։ Սպիտակ ու կոկիկ վերնաշապիկով և ուրախ տրամադրությամբ դպրոցականներ, գոհացած դեմքով գյուղացիներ, գունավոր փուչիկներ և ջերմ մթնոլորտում հյուրասիրություն։Նռնաձորում իրականցված մի շարք լավ գործերին ավելացավ ևս մեկը և թերևս գլխավորը. գյուղում վերջնականապես լուծվեց խմելու ջրի խնդիրը։ Նախաձեռնությունը վարչական ղեկավար Ալիկ Բոյաջյանինն էր։ Վերջինս ամիսներ առաջ դիմել էր համայնքի ղեկավարին և տեղում ծրագիրն անմիջապես հավանության էր արժանացվել։Հուլիս ամսվանից սկսվեց խմելու ջրի ջրահավաք ավազանի շինաշխատանքները։ Աշխատանքի ողջ ընթացքում շինարարին աջակցել են գյուղացիները։Խմելու ջրի ջրահավաք ավազանի կառուցման ընդհանուր ծախսը 3,2 մլն. ՀՀ դրամ է ... Մանրամասն
23.09.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28֊ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցնե ́րՇնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով կանխորոշելու հնարավորություն:Իր պատմական հիշողության օրացույցում քսանութ տարի առաջ` այս օրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner