|
17.11.25
ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
|
|
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Սուրեն Բենիկի Սարգսյանի տարեդարձն է։Սուրեն Սարգսյանը ծնվել է 1985թ․-ի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ 2002թ․ ընդունվել է Մեղրու թիվ 2 դպրոցը, ուսումը շարունակել է Մեղրու պետական քոլեջում։Սուրենը դեռ մանկուց սեր ուներ բանակի հանդեպ, գրքի էջերում միշտ զենք ու զինվոր էր նկարում։Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող։Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, շրջանի պաշտպանությունը հանձնելով ընկերներին՝ մեկնեց Ջրական։ Քաջ հայորդին, ով միշտ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը՝ մի գիշեր աննկատ սողալով թշնամու խրամատ, զենք ու զինամթերք է հասցրել իր մարտական ընկերներին։Հոկտեմբերի 7-ին՝ Իշխանաձորում, ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է.
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 1-ին լրանում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ժամկետը, ուստի կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին վճարելու նշված հարկատեսակների գծով իրենց ունեցած պարտավորությունները: Խնդրում ենք մինչև սահմանված ժամկետի ավարտը (դեկտեմբերի 1-ը) վճարել համայնքային բյուջեի ձեր բոլոր ունեցած պարտավորությունները, քանի որ այդ գումարները ուղղվելու են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
|
|
|
16.11.25
Մեղրի համայնքում կայացավ«Աղքատության կրճատումը և գյուղի զարգացումը գյուղական զբոսաշրջության և բարձրարժեք մշակաբույսերի մշակության միջոցով» թեմայով դասընթացը
|
|
Նոյեմբերի 14–16-ը Մեղրի համայնքի Լիճք, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերում կայացավ «Աղքատության կրճատումը և գյուղի զարգացումը գյուղական զբոսաշրջության և բարձրարժեք մշակաբույսերի մշակության միջոցով» թեմայով դասընթացը, որը իրականացվեց «ԱԿԱԴԵՄ» ՀԿ-ի մասնագետ Ստելլա Սարուխանյանի կողմից՝ ծրագրի համակարգող Քրիստինե Վարդանյանի աջակցությամբ։Դասընթացի նպատակն էր բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը և հմտությունները գյուղական զբոսաշրջության զարգացման, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության ու դրանց միջոցով համայնքների տնտեսության աշխուժացման ուղղությամբ։Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից մեթոդներին, հաջողված փորձերին և ...
Մանրամասն |
|
|
16.11.25
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՂՐԻԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
|
Նոյեմբերի 15-ին՝ Մեղրի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները կամավոր կերպով իրականացրել են վերականգնողական աշխատանքներ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ փոխարինելով կոռոզիայի ենթարկված մետաղական խողովակները նորերով, այդկերպ վերացնելով ջրի արտահոսքը և խոնավության ներթափանցումը շենք։ Աշխատանքները նախատեսվել են հանգստյան օրը, որպեսզի չխանգարեն երեխաների բնականոն օրակարգին և չդադարեցնեն մանկապարտեզի գործունեությունը։
|
|
|
15.11.25
Մեղրի համայնքում կայացավ սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը
Մաս 1
|
|
Նոյեմբերի 15-ին՝ Ագարակի մշակույթի տանը, անցկացվեց Մեղրի համայնքի սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը։Այն նախաձեռնվել էր «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահի, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրենի, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանի կողմից՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի աջակցությամբ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։Մարիաննա Մամյանը շնորհակալություն հայտնեց Խ.Անդրեասյանին՝ նախաձեռնությանը ցուցաբերած մշտական աջակցության և կազմակերպչական հարցերում ակտիվ ներգրավվածության համար, այնուհետև համայնքի ղեկավարին և ԱՊՄԿ-ի տնօրենին հանձնեց շնորհակալագրեր։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալագիր հանձնեց ...
Մանրամասն |
|
|
15.11.25
Մեղրի համայնքի սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխություն
Մաս 2
|
|
Նոյեմբերի 15-ին՝ Ագարակի մշակույթի տանը, անցկացվեց Մեղրի համայնքի սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը։Այն նախաձեռնվել էր «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահի, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրենի, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանի կողմից՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի աջակցությամբ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։Տարատարիք խմբերի մասնակցությամբ մրցաշարերի ավարտին մասնակիցները Խ.Անդրեասյանի և Մ.Մամյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով, մեդալներով և նվերներով։Մրցանակաբաշխությունից հետո միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով՝ ստեղծելով տոնական և բարձր տրամադրություն բոլոր մասնակիցների ...
Մանրամասն |
|
|
15.11.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Դաստիարակի օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ Ձեր մասնագիտական հաստատակամությունը միշտ վերածվի տեսանելի արդյունքների, ներդրած յուրաքանչյուր ջանք՝ ճանաչման և վստահության, իսկ գործունեության մեջ ստանձնած պատասխանատվությունը՝ մշտապես արժևորվի։ Դուք կատարում եք առաքելություն, որի կարևորությունը չափելի չէ միայն օրերով կամ տարիներով․ այն գնահատվում է սերունդների արժեհամակարգի ձևավորմամբ։ Շնորհակալ ենք Ձեր հոգատար աշխատանքի, ժպիտի, սրտացավության և անկեղծ նվիրումի համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ, աշխատանքային նոր ոգեշնչում և միշտ գնահատված լինելու զգացում։
|
|
|
14.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականի նոյեմբերի 17-ից համայնքային երթևեկության գրաֆիկում կատարված փոփոխությունները․ այն կգործի հետևյալ ժամանակացույցով։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |