Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք մեր պետության և պետականության կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը պետության օրինականության խորհրդանիշն է, իսկ ցանկացած պետության լավագույն խորհրդանիշը՝ նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին։ Սահմանադրությունն այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր պետությունը։ Այն ապահովում է քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում մարդու արժանապատվության պաշտպանությունը և հաստատում ժողովրդավարության ու օրինականության սկզբունքները։ Մեզանից յուրաքանչյուրն կարող է վստահ լինել, որ իր իրավունքները պաշտպանված են, և որ օրենքը պահպանում է արդարությունը։ Սահմանադրությունը հասարակության կենդանի հիմքն է, որ միավորում է ... Մանրամասն
04.07.25 ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Առողջ սերունդ՝ առողջ համայնք․ հենց այս գաղափարի շուրջ էր համախմբված 2025 թ. հուլիսի 4-ին Բրոն քաղաքի անվան զբոսայգում անցկացված միջոցառումը, որը կրում էր խորհրդանշական ՝ «Մեկ քայլ դեպի առողջ ապրելակերպ» խորագիրը՝ ներառելով համայնքի դպրոցների 5-8-րդ դասարանի աշակերտներին։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ կենսակերպի գաղափարների տարածումը դպրոցահասակ երեխաների շրջանում՝ կրթական, խաղային և ստեղծագործական մեթոդների միջոցով։ Միջոցառման շրջանակում՝ Աշակերտները մասնակցեցին շարժողական և ինտերակտիվ խմբային խաղերի, Ներգրավվեցին գիտելիքային մրցույթների և հարցուպատասխանի, Եվ ամենահաճելի հատվածում՝ պատրաստեցին և համտեսեցին առողջարար աղցաններ, որոնց միջոցով գործնականում ամրապնդեցին առողջ սննդի ... Մանրամասն
04.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

 Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

04.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 1 դրույքով: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 01.08.2025թ: Մրցույթի օր է սահմանվում` 08.08.2025թ.: Անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://192.168.1.2/Pages/Misc/Announces/view.aspx?recID=929 ։

03.07.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

03.07.25 Քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» թեմայի շուրջ
Հուլիսի 1-3-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից իրականացվեցին ֆոկուս խմբային և ոլորտային քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ բաց քննարկումների միջոցով վերհանել սպառնացող ռիսկերի տեսանկյունից տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։Քննարկումներին մասնակցել են համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ոլորտային կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ։Բաց, արդյունավետ ու ներգրավված մթնոլորտում ... Մանրամասն
03.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի երթուղային գրաֆիկում կատարվել է փոփոխություն։ 2025 թվականի հուլիսի 3-ից Նռնաձոր բնակավայրի համար երթուղային տրանսպորտը կգործի միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ ժամանակացույցով։

02.07.25 ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱՆ
 Հարգելի՛ բնակիչներ, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ, սիրով տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի կունենա դասական համերգային ծրագիր, նվիրված ՝ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՕՐՎԱՆ։ Համերգն անցկացվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հանրայնացման նպատակով՝ ՀՀ մարզերի համայնքներում դասական երաժշտության տարածման ծրագրի շրջանակում։ Համերգից առաջ հանդիսատեսը կարող է վայելել Արամ Խաչատրյանը «Երջանկություն» և «Գայանե» բալետներին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner