Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.11.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը հաշվի առնելով, հիշեցնում ենք, որ համայնքի բյուջե կատարվելիք տարատեսակ վճարումները(հարկեր, տուրքեր, վճարներ) հնարավոր է իրականացնել POS տերմինալների միջոցով՝ համայնքապետարանի և վարչական ղեկավարների գրասենյակներում, ինչը գործընթացը դարձնում է առավել արդյունավետ և դյուրին(զերծ է պահում այլ եղանակներով կատարվելիք վճարումների դեպքում գանձվող զգալի միջնորդավճարներից)։
Տերմինալների միջոցով վճարումների իրականացնումը նպատակ ունի համայնքի ծառայությունները դարձնել ավելի հասանելի, հարմարավետ և ժամանակակից՝ յուրաքանչյուր բնակչի համար
11.11.25 Կայացավ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» համայնքային փուլը
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կայացավ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։
Մրցապայքարում 1-ին պատվավոր տեղ գրավեց՝ «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղ՝ «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ տեղ՝ «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով , լավագույն խաղացողները շնորհակալագրերով, իսկ «Ագարակի միջնակարգ դպրոց»-ը նաև գավաթով։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած ջանքերի համար։
Մաղթում ենք նոր հաջողություններ մրցույթի հաջորդ փուլերում։
10.11.25 Մեղրու թիվ 2 դպրոցի աշակերտների այցը համայնքի ղեկավարին
Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման կապակցությամբ, Մեղրի համայնքի ղեկավարին այցելեցին շնորհավորելու Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ դպրոցի ԴԱԿ Վալյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։
Աշակերտները ջերմ խոսքերով ու լուսավոր ժպիտներով շնորհավորեցին համայնքի ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, նոր հաջողություններ ու անսպառ եռանդ՝ ի շահ Մեղրիի զարգացման։
Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց այցի և ուշադրության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները լավագույն օրինակ են քաղաքացիական գիտակցության ձևավորման համար։
10.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժան ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներՍրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ համակարգը ծառայում է որպես ժողովրդավարության հիմնասյուն, մշտապես պահանջում է ոչ միայն պատասխանատվություն, այլև կարողություն համագործակցելու՝ յուրաքանչյուրիս և բոլորիս ներուժը միավորելու։Համայնքի ղեկավարումն ավելին է քան կառավարման գործ՝ այն կյանքի որակի բարելավման պատասխանատու դաշտ է։ Չկա ավելի կարևոր նպատակ, քան այս ճանապարհին վստահել ու ապավինել համայնքի յուրաքանչյուր անդամի։Մաղթում եմ, որ շարունակենք մեր աշխատանքը նոր նվաճումների, բարելավված համագործակցության և միասնականության ոգով:Հավատացած ... Մանրամասն
10.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հաշվապահներ,Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հաշվապահի միջազգային օրը, և այս տոնը հրաշալի առիթ է գնահատելու Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքը։Ձեր աշխատանքը թվերի ու հաշվարկների սահմաններից դուրս է․ այն վստահության, կարգուկանոնի, հստակության երաշխիք է։Թվերի աշխարհում դուք պահպանում եք մարդկային բարոյական չափանիշները՝ ազնվություն, պատասխանատվություն, ճշգրտություն և պարտաճանաչություն։Ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ է, որ համայնքային կառավարման, կազմակերպությունների ու հիմնարկների գործունեությունը հենվում է ամուր և վստահելի հիմքերի վրա։Ցանկանում եմ, որ Ձեր մասնագիտական ուղին միշտ ուղեկցվի հաջողություններով, կայունությամբ և արժանապատիվ գնահատանքով։Թող Ձեր աշխատանքային հաշվեկշռում միշտ գերակշռեն ... Մանրամասն
09.11.25 Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրություն
Այսօր` նոյեմբերի 9-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը կայացավ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը:Նոյեմբերի 1-9-ը ցուցահանդեսում ներկայացվեց հայկական դրամի պատմությունը, նրա կարևորությունը, ՀՀ ԿԲ դրամական թողարկումները և հուշադրամները։Մեղրի համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին պարգևատրեց շնորհակալագրերով` այս օրերի ընթացքում Մեղրիում իրականացրած պատասխանատու և կրթական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի համար:Կենտրոնական բանկի ներկայացուցիչները Մեղրի համայնքի ղեկավար Խ. Անդրեասյանին նվիրեցին ... Մանրամասն
08.11.25 Հանդիսավոր նիստ և պարգևատրումներ Մաս 3
«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված քաղաքի օրվան ։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Մեղրին ոչ միայն Հայաստանի ամենահարավային քաղաքն է, այլև հինավուրց կենտրոն, որն ունի բազմադարյա պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն։
Այնուհետև համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի ավագանու որոշմամբ, «Պատվավոր քաղաքացի» կոչման արժանացան Ժորա Միրզոյանը և Ներսես Խառատյանը ։
Նշանակալի հյուրերը պարգևատրվեցին հուշանվերներով, լավագույն աշխատակիցները՝ շնորհակալագրերով, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար։
Տոնական միջոցառումը շարունակվեց գեղարվեստական ծրագրով։
08.11.25 Տոնական համերգ և շքեղ հրավառություն Մաս 4
Մեղրի քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները եզրափակվեցին համերգով՝ համախմբելով մեծ թվով բնակիչների ու հյուրերի։ Բեմում հանդես եկան սիրված արտիստներ՝ Սևակ Ամրոյանն ու Արփին։
Օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner