|
14.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականի նոյեմբերի 17-ից համայնքային երթևեկության գրաֆիկում կատարված փոփոխությունները․ այն կգործի հետևյալ ժամանակացույցով։
|
|
|
13.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկումների արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 % բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։Ավելին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։Լրացուցիչ խորհրդատվություն ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար․1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1․2-1).2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-2).3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-5).4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Մեղրիի համայնքապետարանը Եվրամիության համաֆինանսավորմամբ Մեղրի համայնքում հիմնել է Մեղրիի համայնքապետարանին կից երեխաների սոցիալ-ներառական զարգացման կենտրոն, որը միտված է նպաստելու երեխաների սոցիալական ներառմանն ու զարգացմանը, ծնողների սոցիալական իրազեկությանը, ինչպես նաև խթանելու համայնքի սոցիալական զարգացմանը։ Կենտրոնից կարող են օգտվել համայնքում բնակվող 6-11 տարեկան երեխաները և նրանց ծնողները կամ խնամակալները:Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Քննարկվել են «Շվանիձոր. Ժամանակակից Արվեստի Կենտրոն» լայնածավալ նախագծի մանրամասները
|
|
Նոյեմբերի 12-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետարանում հյուրընկալեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Մեղրիի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում իրականացվող «Շվանիձոր. Ժամանակակից Արվեստի Կենտրոն» աշխատանքային անվանումը կրող լայնածավալ նախագծի մեկնարկի և ընթացքի մանրամասները:Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են համայնքների կենսունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ...
Մանրամասն |
|
|
11.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը հաշվի առնելով, հիշեցնում ենք, որ համայնքի բյուջե կատարվելիք տարատեսակ վճարումները(հարկեր, տուրքեր, վճարներ) հնարավոր է իրականացնել POS տերմինալների միջոցով՝ համայնքապետարանի և վարչական ղեկավարների գրասենյակներում, ինչը գործընթացը դարձնում է առավել արդյունավետ և դյուրին(զերծ է պահում այլ եղանակներով կատարվելիք վճարումների դեպքում գանձվող զգալի միջնորդավճարներից)։ Տերմինալների միջոցով վճարումների իրականացնումը նպատակ ունի համայնքի ծառայությունները դարձնել ավելի հասանելի, հարմարավետ և ժամանակակից՝ յուրաքանչյուր բնակչի համար
|
|
|
11.11.25
Կայացավ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» համայնքային փուլը
|
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կայացավ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։ Մրցապայքարում 1-ին պատվավոր տեղ գրավեց՝ «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղ՝ «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ տեղ՝ «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով , լավագույն խաղացողները շնորհակալագրերով, իսկ «Ագարակի միջնակարգ դպրոց»-ը նաև գավաթով։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած ջանքերի համար։ Մաղթում ենք նոր հաջողություններ մրցույթի հաջորդ փուլերում։
|
|
|
10.11.25
Մեղրու թիվ 2 դպրոցի աշակերտների այցը համայնքի ղեկավարին
|
Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման կապակցությամբ, Մեղրի համայնքի ղեկավարին այցելեցին շնորհավորելու Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ դպրոցի ԴԱԿ Վալյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Աշակերտները ջերմ խոսքերով ու լուսավոր ժպիտներով շնորհավորեցին համայնքի ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, նոր հաջողություններ ու անսպառ եռանդ՝ ի շահ Մեղրիի զարգացման։ Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց այցի և ուշադրության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները լավագույն օրինակ են քաղաքացիական գիտակցության ձևավորման համար։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |