Այսօր: Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.19 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹՎՈՎ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԳԱՐԱԿԻ Գ. ՆԺԴԵՀԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում այսօր՝ օգոստոսի 10֊ին, իրենց զինվորական ուխտը հանդիսավորությամբ ոգեկոչեցին Մեղրի զորակոչված տղաները։ Նորակոչիկների թիվն աննախադեպ էր, հրապարակը՝ բազմամարդ։Զորամասի նորանշանակ հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանի նախաձեռնությամբ երդման հանդիսավոր արարողությունն առաջին անգամ կատարվեց Նժդեհի անվան հրապարակում և, ինչպես նշում է հրամանտարը, թող երդումը լինի ի լուր համայնքի բնակիչների և լեռներից անդին գտնվող թշնամու։Զինվորականի համազգեստն ու զենքն արդեն պատվով ու հպարտությամբ կրող զինվորականներին ողջունեց և շնորհավորեց ՀՀ ՊՆ 4֊րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ֊մայոր Վ. Քոչարյանը՝ մաղթելով խաղաղ ծառայություն, մարտական բարձր ոգի և առաջընթաց։Երդումն ... Մանրամասն
09.08.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՒՆ ՅԱՄԱԴԱՅԻՆ

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն օգոստոսի 6֊ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և դեսպանատան աշխատակիցներին։
Հանդիպման ընթացքում համայնքապետը ներկայացրեց Մեղրին՝ իր խնդիրներով, ձեռքբերումներով և զարգացման տեսլականով։ Մխիթար Զաքարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին վերջերսԱրտակարգ իրավիճակների նախարարության պարկը հրշեջ մեքենաներով համալրելու համար, որից մեկը հասել է Մեղրի համայնք։
Կողմերը քննարկել են դեսպանության և համայնքապետարանի միջև հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ 
Խոսելով երկու երկրների և ժողովուրդների ընդհանրությունների մասին՝ քննարկվեց քույր քաղաքներ ունենալու հեռանկարը։

01.08.19 ՀՀ Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի կողմից իրականացվելու է մարզի բնակիչների ընդունելություն

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ

2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ՀՀ Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի կողմից իրականացվելու է մարզի բնակիչների ընդունելություն:

 

29.07.19 ՍԻՐՈՒՆ ՎԱՐՇԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՄԱՆԸ
Մեղրի համայնքի ավագանու հուլիսքսանվեցյան արտահերթ նիստը տարբերվում էր նախորդներից։ Նիստերի դահլիճը բազմամարդ էր՝ համայնքապետարանի աշխատակիցներ, ՀՈԱԿ֊ների տնօրեններ, վարչական ղեկավարներ և հյուրեր։ Նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ընդունվեց գրեթե առանց քննարկման, միաձայն ու ծափերով։ Սիրուն Վարշամի Սարգսյանին, իր ծննդյան ու աշխատանքային վերջին օրով տրվեց «Մեղրի համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում։Համայքնի ղեկավար Մխիթար Զաքարյանը, աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը բարձր գնահատեցին նրա մարդկային և մասնագիտական որակները, եռանդն ու պատրաստակամությունը, անմիջականությունն ու ի շահ համայքնի տարիների վաստակն ու գործունեությունը։Ծաղիկներ, անակնկալներ, մաղթանքներ, հյուրեր և ժպիտներ. ... Մանրամասն
25.07.19 ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
2019 թվականի հուլիսի 31-ին, ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում (քաղաք՝ Մեղրի, Զ. Անդրանիկի 2, վարչական շենքի 4-րդ հարկ) տեղի կունենա ավագանու հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Գևորգ Ժորայի Հայրապետյանին օտարելու մասին.3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման ... Մանրամասն
24.06.19 ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեղրի համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության  կանոնները:Արգելվում է.նետել այրվող լուցկի,  չմարված ծխախոտի մնացորդ,կատարել չոր խոտի խոզանի այրում(բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),շահագործել անսարք սնուցման համակարգով ... Մանրամասն
21.06.19 ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ.ԱՅՆ ՓՈԽԱՆՑԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր՝ հունիսի 19֊ին, հանդիպեց Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի սեփական տան հրդեհից տուժած, հայոց բանակում պայմանագրային զինծառայող Անուշավան Գևորգյանին։ Բազմազավակ ընտանիքը զրկվել է ողջ ունեցվածքից և այժմ բնակվում է Ալվանք գյուղում։ Նրան օգնելու նպատակով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»֊ի Մեղրիի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար։Համայնքի ղեկավարը զրույց ունեցավ Անուշավանի հետ։ Հայտնեց պատրաստակամություն ընտանիքին աջակցելու։ Բացի համայնքապետարանի և իր անձնական միջոցներով ֆինանսական աջակցությունից Մխիթար Զաքարյանը նրան փոխանցեց ծնունդով ագարակցի Աննա Հովակիմյանի և գործարար ամուսնու՝ Նարեկ Կարապետյանի կողմից փոխանցված ավելի քան 1 մլն դրամ օգնությունը։ Երիտասարդ ընտանիքը ... Մանրամասն
10.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքում իրականացվեցին հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում: 
Աշխատանքները համակարգում էր Մեղրիի համայնքապետարանը՝ մասնակցությամբ «Մեղրիի կոմունալ տնտեսություն֊բարեկարգում» ՀՈԱԿ֊ի։
Մաքուր բակ, մաքուր համայնք, մաքուր երկիր...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner