02.07.25
ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ, սիրով տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի կունենա դասական համերգային ծրագիր, նվիրված ՝ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՕՐՎԱՆ։ Համերգն անցկացվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հանրայնացման նպատակով՝ ՀՀ մարզերի համայնքներում դասական երաժշտության տարածման ծրագրի շրջանակում։ Համերգից առաջ հանդիսատեսը կարող է վայելել Արամ Խաչատրյանը «Երջանկություն» և «Գայանե» բալետներին ...
Մանրամասն |
|
01.07.25
Տեղական զարգացում միջազգային գործընկերությամբ. Վանք-Կալեր կամրջի
դիտարկումը
|
Հուլիսի 1-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը , համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը՝ Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին դիտարկեցին Վանք և Կալեր գյուղերը մայրուղուն կապող վերանորոգված կամրջի գործարկման ընթացքը։Պատվիրակության կազմում էին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի ...
Մանրամասն |
|
01.07.25
Այց՝ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տեղամաս
|
Հուլիսի 1-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Մեղրիի Շվանիձոր բնակավայրում գործող ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տեղամաս։Այցի ընթացքում համայնքապետը շրջեց տարածքում, տեղում ծանոթացավ շենքային պայմաններին, ծառայության աշխատանքային գործընթացին:Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի, Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի, տեղամասի պետ Մարգար Մարգարյանի և միջազգային գործընկերների հետ, որի ընթացքում շեշտադրվեցին համագործակցության կարևոր ուղղություններն ու համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել ...
Մանրամասն |
|
01.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 3-ին` ժամը 13.30-18.00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
28.06.25
«Կոմիտասական» ոգով. «Արևիք արվեստի դպրոց»-ի հաշվետու համերգը
|
Հունիսի 28-ին Ագարակ քաղաքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2024-25 ուսումնական տարվա հաշվետու համերգը՝ «Կոմիտասական» խորագրով։Միջոցառումը մեկնարկեց Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված հատվածներով, որի ընթացքում բեմում հնչեցին նրա ստեղծագործություններից՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական կատարմամբ։Միաժամանակ դահլիճի նախասրահում ներկայացված էր դպրոցի սաների նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։Համերգային մասում ելույթ ունեցան դպրոցի երգչախմբերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների մասնակցությամբ, «Խաչման» պարային համույթի սաները, տարբեր երաժշտական համարներ ներկայացվեցին՝ թե՛ անհատական, թե՛ համույթային ձևաչափերով, ...
Մանրամասն |
|
25.06.25
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈՍ
|
Այսօր 44-օրյա պատերազմում քաջաբար ընկած հերոս Անդրանիկ Սամվելի Զաքարյանի տարեդարձն է։Անդրանիկ Զաքարյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում, սովորել է Վարդանիձորի միջնակարգ դպրոցում, այնուհետև Մեղրիի պետական քոլեջում: Համեստության, ընկերասիրության, հայրենասիրության և նվիրումի օրինակ էր Անդրանիկը։Նա ընդունակ, ակտիվ, մարզասեր երիտասարդ էր:2020 թ. հուլիսի 19-ին զորակոչվել էր բանակ, ծառայել Մարտունու, ապա Հադրութի զորամասերում:Անդրանիկը դեռ նոր էր զինվորական երդում տվել, նոր պիտի հարմարվեր զինվորական ծառայությանը, երբ սկսվեց պատերազմը:44 օր պատերազմի դաժանությունը տեսած 18-ամյա Անդրանիկը զոհվել է հրադադարից ժամեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի մոտ:18-ամյա Անդրանիկ Զաքարյանի աճյունն ամփոփվել ...
Մանրամասն |
|
24.06.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈւԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
2025 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի իններորդ հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը։ Նիստին մասնակցում էին ավագանու 9 անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի ֆինանսական, գույքային և տարածական պլանավորման հետ կապված մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ համայնքի առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատում, պահուստային ֆոնդից ֆինանսական հատկացումներ, նախկինում ընդունված որոշումների հստակեցում, փոփոխություններ ու լրացումներ, համայնքի սեփական գույքի՝ ինչպես անհատույց օգտագործման, այնպես էլ օտարման կամ նվիրատվության հետ կապված իրավական կարգավորումներ, ինչպես նաև որոշումներ, որոնք վերաբերում են հողամասերի ...
Մանրամասն |
|
24.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |