Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.25 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը 16։00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2)։
Ավագանու որոշման նախագծին և կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից ներկայացված լուսանկարներում։
Ձեր ակտիվ մասնակցությունը կարևոր է՝ համայնքի հրատապ կարիքները վերհանելու, դրանց լուծումները ներառելու 2026 թվականի բյուջեում և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերում:
Էլ. փոստի հասցե` citymeghri@gmail.com
Հեռ.` +374 286 4-35-00
17.11.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
17.11.25 ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է.
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 1-ին լրանում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ժամկետը, ուստի կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին վճարելու նշված հարկատեսակների գծով իրենց ունեցած պարտավորությունները:
Խնդրում ենք մինչև սահմանված ժամկետի ավարտը (դեկտեմբերի 1-ը) վճարել համայնքային բյուջեի ձեր բոլոր ունեցած պարտավորությունները, քանի որ այդ գումարները ուղղվելու են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
17.11.25 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի նոյեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցության՝ տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականի և աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել դրանց ընթացքը, համայնքի ղեկավարը տվել է նոր հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ոլորտային պատասխանատուների հետ անդրադարձ է կատարվել 2026-27 թվականներին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և 2026 թվականի բյուջեի հաստատման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։
17.11.25 ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Սուրեն Բենիկի Սարգսյանի տարեդարձն է։Սուրեն Սարգսյանը ծնվել է 1985թ․-ի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ 2002թ․ ընդունվել է Մեղրու թիվ 2 դպրոցը, ուսումը շարունակել է Մեղրու պետական քոլեջում։Սուրենը դեռ մանկուց սեր ուներ բանակի հանդեպ, գրքի էջերում միշտ զենք ու զինվոր էր նկարում։Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող։Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, շրջանի պաշտպանությունը հանձնելով ընկերներին՝ մեկնեց Ջրական։ Քաջ հայորդին, ով միշտ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը՝ մի գիշեր աննկատ սողալով թշնամու խրամատ, զենք ու զինամթերք է հասցրել իր մարտական ընկերներին։Հոկտեմբերի 7-ին՝ Իշխանաձորում, ... Մանրամասն
17.11.25 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿ
Այսօր՝ Հայաստանում նշվում է ռազմական բժշկի օրը, մարդկանց՝ ում շատերս մեր խոնարհումն ենք տալիս հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար։
Սրտանց շնորհավորում եմ ոլորտի բոլոր բուժծառայողներին` մաղթելով մասնագիտական հմտություններն օգտագործել բացառապես խաղաղ պայմաններում:
Շնորհակալություն Ձեր անմնացորդ ծառայության համար, և թող խաղաղությունը մշտապես ուղեկցի Ձեր առաքելությանը:
17.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի ուսանողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ հատկանշական օրվա առթիվ։Ուսանող լինելը ճամփորդություն է դեպի ինքնաճանաչում։Դա այն տարիներն են, երբ սովորում եք պատասխանատու լինել ձեր ընտրության, խոսքի ու անցնող ճանապարհի համար։Եվ հենց այդ ճանապարհն է ձևավորում ձեր դիմացկունությունն ու վաղվա վստահ քայլերը։Ցանկանում եմ, որ ձեր մտքի և հոգու լույսը երբեք չմարի, ձեր նպատակներն ունենան հստակություն, իսկ քայլերը՝ արժեք։ Թող ձեր ձգտումները լինեն ոչ միայն անձնական հաջողության, այլ նաև մեր համայնքի ու երկրի հզորացման նախադրյալ։ Թող ձեր ներսում միշտ լինի այն հավատը, որ մարդը կարող է փոխել իրականությունը՝ եթե ունի կամք, ազնվություն ու մտքի ուժ։Շնորհավոր տոնդ՝ սիրելի ուսանող։ Մաղթում եմ գիտելիքների անսահման հորիզոն, ... Մանրամասն
16.11.25 Մեղրի համայնքում կայացավ«Աղքատության կրճատումը և գյուղի զարգացումը գյուղական զբոսաշրջության և բարձրարժեք մշակաբույսերի մշակության միջոցով» թեմայով դասընթացը
Նոյեմբերի 14–16-ը Մեղրի համայնքի Լիճք, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերում կայացավ «Աղքատության կրճատումը և գյուղի զարգացումը գյուղական զբոսաշրջության և բարձրարժեք մշակաբույսերի մշակության միջոցով» թեմայով դասընթացը, որը իրականացվեց «ԱԿԱԴԵՄ» ՀԿ-ի մասնագետ Ստելլա Սարուխանյանի կողմից՝ ծրագրի համակարգող Քրիստինե Վարդանյանի աջակցությամբ։Դասընթացի նպատակն էր բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը և հմտությունները գյուղական զբոսաշրջության զարգացման, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության ու դրանց միջոցով համայնքների տնտեսության աշխուժացման ուղղությամբ։Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից մեթոդներին, հաջողված փորձերին և ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner