15.07.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Այսօր՝ հուլիսի 15-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատվիրակությանը, որի հետ քննարկվեցին հոկտեմբեր ամսին Մեղրի համայնքում նախատեսվող «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» խորագրով բաց տեղեկատվական հանդիպման կազմակերպման ուղղությամբ համագործակցության մանրամասները։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձան նախատեսվող միջոցառման կառուցվածքին, կազմակերպչական ձևաչափին, ինչպես նաև համայնքի ներգրավվածության հնարավորություններին։ Քննարկվեց հանրային իրազեկման խթանման, ֆինանսական կրթության տարածման և դրամագիտական արժեքների հանրահռչակման համատեքստում նախաձեռնության կարևորությունը։ Մեղրի համայնքի ղեկավարը ողջունեց ...
Մանրամասն |
|
15.07.25
Ազգի պաշտպանության նոր սերունդը ․Մեղրի համայնքում մեկնարկեց ամառային զորակոչը
|
Հուլիսի 15-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին թվով 21 նորակոչիկներ։Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը ողջույնի և ոգեշնչման խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար- գնդապետ Վահրամ Հարությունյանը։Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։ Ներկաները միասնաբար աղոթեցին, որպեսզի ծառայության ճանապարհն ընթանա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ։Համայնքի ...
Մանրամասն |
|
14.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր և Լիճք հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
11.07.25
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ երիտասարդներ,Սիրով տեղեկացնում ենք, որ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ օգոստոսի 12-ին, Մեղրի համայնքում կիրականացվեն տարատեսակ միջոցառումներ։Միջոցառումների շարքը կմեկնարկի՝Ժամը 10:00-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպում-քննարկումով, որի ընթացքում կարող եք բարձրաձայնել ձեր առաջարկները, գաղափարները, հուզող հարցերը,Ժամը 12:00-ին՝ քաղաք Ագարակում սպասվում է ամենախելահեղ գունային փառատոնը (Colorful party), ազդարարելու ուրախ ու հագեցած օրը,Ժամը 13:00-ին՝ ՊԻՑՑԱ խնջույք, որի ընթացքում կհամտեսեք տարածաշրջանում ամենամեծ և անմահական պիցցան,Ժամը 15:00-ին՝ ցուցահանդես-վաճառք,Ժամը՝ 18:00-ին՝ տոնական համերգ և շքեղ հրավառություն, որով կամփոփենք տոնական ...
Մանրամասն |
|
10.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
10.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ին`ժամը 14:00-17:00-ն, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
|
|
10.07.25
Տասնամյակներ ձգվող խնդիրները Մեղրի համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում
|
Հուլիսի 7-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունել է Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 28 շենքի բնակիչներին, ովքեր ներկայացրեցին մի շարք խնդիրներ՝շուրջ 70 տարվա պատմություն ունեցող շենքի տանիքը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ տեղումների ժամանակ ջուրը կաթում է բնակարաններ, առաջացրել է խոնավություն, ինչը բացասաբար է ազդում պատերի, առաստաղների և բնակարանային պայմանների վրա։Շենքի բակը չի համապատասխանում ոչ անվտանգության, ոչ էլ բնակելի տարածքի պահանջներին։ Բակով մեքենաները բարձր արագությամբ են անցնում, ինչը վտանգ է ներկայացնում հատկապես երեխաների համար։Հարակից տարածքում երեխաների համար չկա խաղահրապարակ։Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը լսեց մտահոգությունները և վստահեցրեց, ...
Մանրամասն |
|
09.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |