|
18.11.25
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը 16։00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2)։ Ավագանու որոշման նախագծին և կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից ներկայացված լուսանկարներում։ Ձեր ակտիվ մասնակցությունը կարևոր է՝ համայնքի հրատապ կարիքները վերհանելու, դրանց լուծումները ներառելու 2026 թվականի բյուջեում և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերում: Էլ. փոստի հասցե` citymeghri@gmail.com Հեռ.` +374 286 4-35-00
|
|
|
18.11.25
Ծառատունկ Արևիկում
|
|
Նոյեմբերի 18-ին Մեղրի համայնքի Արևիկ բնակավայրի բարձրադիր հատվածում՝ մոտ 1400 մ բարձրության վրա, շուրջ 1,5 հեկտար տարածքում իրականացվել է ծառատունկ, Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում՝ ճանապարհաշինարարությունն իրականացնող ընկերության նախաձեռնությամբ։Ծառատունկին մասնակցել է նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։Նշենք, որ տարածքը հատկացվել է Մեղրիի համայնքապետարանի կողմից, նախատեսվում է տնկել շուրջ 7500 ծառ՝ որպես հիմնական ծառատեսակ ընտրվել է հացենին, իսկ ուղեկցող տեսակներ՝ դաշտային թխկին և կովկասյան տանձենին։Ծառատունկի աշխատանքներն իրականացնելուց հետո ծրագրի կապալառուն առաջիկա երկու տարվա ընթացքում կապահովի տնկիների խնամքը, որից ...
Մանրամասն |
|
|
18.11.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑՐԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
|
|
Նոյեմբերի 18-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Մեղրի համայնքին ուղղված մշտական ուշադրության և աջակցության համար: Նախարարը նշեց, որ աջակցությունը շարունակական կլինի:
|
|
|
17.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
17.11.25
ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է.
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 1-ին լրանում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ժամկետը, ուստի կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին վճարելու նշված հարկատեսակների գծով իրենց ունեցած պարտավորությունները: Խնդրում ենք մինչև սահմանված ժամկետի ավարտը (դեկտեմբերի 1-ը) վճարել համայնքային բյուջեի ձեր բոլոր ունեցած պարտավորությունները, քանի որ այդ գումարները ուղղվելու են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
|
|
|
17.11.25
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցության՝ տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականի և աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել դրանց ընթացքը, համայնքի ղեկավարը տվել է նոր հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ոլորտային պատասխանատուների հետ անդրադարձ է կատարվել 2026-27 թվականներին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և 2026 թվականի բյուջեի հաստատման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։
|
|
|
17.11.25
ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
|
|
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Սուրեն Բենիկի Սարգսյանի տարեդարձն է։Սուրեն Սարգսյանը ծնվել է 1985թ․-ի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ 2002թ․ ընդունվել է Մեղրու թիվ 2 դպրոցը, ուսումը շարունակել է Մեղրու պետական քոլեջում։Սուրենը դեռ մանկուց սեր ուներ բանակի հանդեպ, գրքի էջերում միշտ զենք ու զինվոր էր նկարում։Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող։Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, շրջանի պաշտպանությունը հանձնելով ընկերներին՝ մեկնեց Ջրական։ Քաջ հայորդին, ով միշտ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը՝ մի գիշեր աննկատ սողալով թշնամու խրամատ, զենք ու զինամթերք է հասցրել իր մարտական ընկերներին։Հոկտեմբերի 7-ին՝ Իշխանաձորում, ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿ
|
Այսօր՝ Հայաստանում նշվում է ռազմական բժշկի օրը, մարդկանց՝ ում շատերս մեր խոնարհումն ենք տալիս հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար։ Սրտանց շնորհավորում եմ ոլորտի բոլոր բուժծառայողներին` մաղթելով մասնագիտական հմտություններն օգտագործել բացառապես խաղաղ պայմաններում: Շնորհակալություն Ձեր անմնացորդ ծառայության համար, և թող խաղաղությունը մշտապես ուղեկցի Ձեր առաքելությանը:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |