|
04.11.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի սոցիալական աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր առաքելությունը բացառիկ է․ դուք կանգնած եք այն մարդկանց կողքին, ովքեր ամենից շատը կարիք ունեն հոգատարության, ուշադրության և բարության։ Ձեր նվիրումը, անկեղծ վերաբերմունքը և համբերատարությունը ամեն օր կյանքեր են փոխում՝ դժվարությունը վերածելով հույսի, իսկ հուսահատությունը՝ վստահության։ Շնորհակալություն եմ հայտնում բնակիչների հանդեպ ձեր մշտական աջակցման, փութաջան վերաբերմունքի և անշահախնդիր աշխատանքի համար։ Մաղթում եմ առողջություն, հոգևոր խաղաղություն, անսպառ համբերություն և ամենօրյա գոհունակություն ձեր կատարած կարևոր աշխատանքի համար։ Շնորհավոր տոնդ, սիրելի սոցիալական աշխատող։
|
|
|
03.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
02.11.25
Ցուցահանդես՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացնում է լուսանկարների և նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Ցանակցողները կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ մինչև նոյեմբերի 15-ը ուղարկելով լուսանկար կամ արվեստի որևէ գործի լուսանկար, որն արտահայտում է օրվա խորհուրդը, այն է «Ինչպիսի՞ն է հավասարությունը» photos@eum-armenia.eu էլ․հասցեով։ Ընտրված լուսանկարները կտպագրվեն և ժամանակավորապես կցուցադրվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Անչափահասների դեպքում, լուսանկարը պետք է ուղարկվի ծնողի/խնամակալի կողմից՝ նշելով հեղինակի անունը։
|
|
|
02.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը՝ Ագարակի մշակույթի տանը շարունակելու է գործել նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ։ Ցուցահանդեսը բաց է լինելու ամեն օր ժամը 10:00-17:00-ն, իսկ ժամը 10:00-ին, 12:00-ին և 14:00-ին կանցկացվեն գիդի ուղեկցությամբ էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ միանալու գործող խմբերին, այցելելու ցուցահանդես և ծանոթանալու հայկական դրամի պատմությանը, նրա նշանակությանը և Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներին։
|
|
|
01.11.25
Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը
|
|
Նոյեմբերի 1-ին` «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը:Ցուցահանդեսը կազմակերպվել և իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նոյեմբերի 1-9-ը՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունը, նրա կարևորությունը, ՀՀ ԿԲ դրամական թողարկումները և հուշադրամները։Միջոցառման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին նվիրեց ԿԲ-ի թողարկած հուշադրամ՝ ի նշան համագործակցության և որպես մշակութային արժեքի պահպանման խորհրդանշան։Նշենք, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու ոչ միայն դրամաշրջանառության պատմական ...
Մանրամասն |
|
|
30.10.25
Մեղրի համայնքի ղեկավարը շնորհավորել է «YEREVANOPEN» միջազգային առաջնության չեմպիոններին
|
|
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է JKS ARMENIA շոտոկան կարատեի դպրոցի մարզիչ Կարեն Սամսոնյանին և սաներին, ովքեր հոկտեմբերի 25-27-ը մասնակցել են Երևանում կայացած «YEREVANOPEN» միջազգային 14-րդ առաջնությանը։Պատվավոր տեղեր են գրավել՝ Ռաֆայել Հարութի Խաչատրյանը (1-ին տեղ), Սաշա Մոնտեի Մարգարյանը (2-րդ տեղ), Վահե Արթուրի Մկրտչյանը (2-րդ տեղ), Մհեր Գեղամի Քոսյանը (2-րդ տեղ), Սամվել Ներսեսի Վարդանյանը (3-րդ տեղ) և Ռուբեն Ռոբերտի Աղամալյանը (3-րդ տեղ)։Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է չեմպիոններին՝ բարձր արդյունքների հասնելու համար և շնորհակալագրեր հանձնել նրանց՝ սպորտում գրանցած հաջողությունների և համայնքի պատիվը բարձր պահելու ...
Մանրամասն |
|
|
30.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
30.10.25
ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈւ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր՝ հոտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ կայացավ ավագանու 2025 թվականի իններորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ, հետևյալ օրակարգով՝ 1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին. 2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին. 3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 28-ին:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |