Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժան ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներՍրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ համակարգը ծառայում է որպես ժողովրդավարության հիմնասյուն, մշտապես պահանջում է ոչ միայն պատասխանատվություն, այլև կարողություն համագործակցելու՝ յուրաքանչյուրիս և բոլորիս ներուժը միավորելու։Համայնքի ղեկավարումն ավելին է քան կառավարման գործ՝ այն կյանքի որակի բարելավման պատասխանատու դաշտ է։ Չկա ավելի կարևոր նպատակ, քան այս ճանապարհին վստահել ու ապավինել համայնքի յուրաքանչյուր անդամի։Մաղթում եմ, որ շարունակենք մեր աշխատանքը նոր նվաճումների, բարելավված համագործակցության և միասնականության ոգով:Հավատացած ... Մանրամասն
10.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հաշվապահներ,Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հաշվապահի միջազգային օրը, և այս տոնը հրաշալի առիթ է գնահատելու Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքը։Ձեր աշխատանքը թվերի ու հաշվարկների սահմաններից դուրս է․ այն վստահության, կարգուկանոնի, հստակության երաշխիք է։Թվերի աշխարհում դուք պահպանում եք մարդկային բարոյական չափանիշները՝ ազնվություն, պատասխանատվություն, ճշգրտություն և պարտաճանաչություն։Ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ է, որ համայնքային կառավարման, կազմակերպությունների ու հիմնարկների գործունեությունը հենվում է ամուր և վստահելի հիմքերի վրա։Ցանկանում եմ, որ Ձեր մասնագիտական ուղին միշտ ուղեկցվի հաջողություններով, կայունությամբ և արժանապատիվ գնահատանքով։Թող Ձեր աշխատանքային հաշվեկշռում միշտ գերակշռեն ... Մանրամասն
08.11.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ մեղրեցիներ,Անսահման հպարտությամբ ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս սիրելի քաղաքի՝ Մեղրու օրվա առթիվ։Այսօր ոչ միայն տոն է, այլև հարգանքի ու երախտագիտության օր՝ նվիրված դարավոր պատմություն ունեցող մեր քաղաքի փառավոր անցյալին, նրա հերոսական ժողովրդին ու արարող ներկային։Մեղրին բնակավայր է, որի անունը գալիս է դարերի խորքից՝ այն եղել է պատմական Արևիք գավառի կենտրոնը։Մեր պապերն ու նախապապերը, լինելով ազատատենչ ու ամուր կամքի տեր մարդիկ, ակտիվ մասնակցություն են ունեցել 18-րդ դարի սկզբին Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի առաջնորդած ազգային-ազատագրական շարժումներին՝ ի նպաստ հայրենիքի անկախության և արժանապատվության։ Այդ ոգին շարունակվում է մեզանում ապրել մինչև օրս։Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել ... Մանրամասն
08.11.25 Հյուրերի ընդունում Մեղրիի համայնքապետարանում Մաս 1
Մեղրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Մեղրիի համայնքապետարանի շենքից՝ հյուրերի դիմավորմամբ։
08.11.25 Ծաղկադրում Մաս 2
Մեղրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվեց ծաղկադրման արարողություն՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարին, Փարամազի հուշարձանին և նահատակված հայորդիների շիրիմներին։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ ծաղկադրմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատվավոր հյուրեր, ուժային, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ և քաղաքացիներ։
Հարգանքի տուրքը՝ մեր հերոսներին, դարձավ Մեղրիի տոնական միջոցառումների մեկնարկի առաջին քայլը՝ միավորելով ներկաներին անցյալի վեհ հիշատակի և հայրենասիրության շուրջ։
07.11.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ին, 11:30-ին և 17:30-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
05.11.25 ԱԺ պատգամավորներն ու ՀՖՖ նախագահը Մեղրիում՝ մարզադաշտի վերակառուցման ծրագրով
Նոյեմբերի 5-ին Մեղրի համայնք էին այցելել ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։Հյուրերին ընդունեցին համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ա.Բելյաևը, որոնց ուղեկցությամբ շրջեցին Ագարակի մարզադաշտում։Մարզադաշտում նախատեսվում է իրականացնել հիմնանորոգում՝ վերածելով այն միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզահամալիրի։Այցի ընթացքում քննարկվեցին առաջիկա աշխատանքների ուղղությունները, ուսումնասիրվեց տարածքը և ձևավորվեց հստակ ճանապարհային քարտեզ՝ վերականգնման գործընթացը համակարգված իրականացնելու համար։Քննարկման մասնակիցները կարևորեցին մարզական ենթակառուցվածքների զարգացումը՝ նշելով, որ նորացված ... Մանրամասն
05.11.25 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնության ամփոփումը Մեղրի համայնքում
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մեղրի համայնքում ամփոփվեց ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունը, որին մասնակցում էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։Դասընթացի առաջին փուլում 32 մասնակիցներ ստացել էին համապարփակ գիտելիքներ մրգերի արտադրության ամբողջ ցիկլի վերաբերյալ՝ սկսած տնկարկների հիմնումից մինչև բերքահավաք և պահպանում, այգիներից մեկում ծանոթացել էին ծառերի մշակման ու խնամքի նրբություններին, իսկ դասընթացի ավարտին հանձնել քննություն։Լավագույն արդյունքներ ցուցաբերած 26 մասնակիցները ստացել են այգեգործության համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ։Շնորհակալություն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գործընկերներին՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner